Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 01-10-2024

Ամոթից գլուխս կախում եմ, երբ ԱԺ-ում տեսնում եմ ՊՊԾ-ում աշխատող երիտասարդին, նա գնահատված չէ

Ազգային ժողովի պատգամավորնե'ր, Պետական պահպանության ծառայության այն ծառայողները, որ իրականացնում են հսկողություն նաև Ազգային ժողովի տարածքում և որոնց գործղություններից երբեմն դժգոհ ենք, էդ ծառայղների թվում կա մի երիտասարդ, որը մասնակցել է 44- օրյա պատերազմին որպես զինծառայող, Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը:

«Հերոսական մարտական ուղի է անցել, բայց ի տարբերություն ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշանակիրների, որոնք նաև նյութական ամենամսյա վճարում են ստանում, այդ երիտասարդը, որն անցել է հերոսական մարտական ուղի, զրկված է դրանից, որովհետև Ազգային ժողով կառավարությունը բերեց մի նախագիծ, որով տարբերակում դրվեց «Մարտական խաչ»-երի շքանշանակիրների միջև. Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական խաչ»-ի արժանացածները դուրս մնացին այդ ցանկից»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ ամեն անգամ միջանցքում կամ անցակետում հանդիպում է այդ երիտասարդին, ամոթից գլուխը կախում է.

«Այդ երիտասարդը, որը մեր բոլորիս խաղաղությունն է ապահովել, հայրենիքի սահմաններն է պաշտպանել, այդ փոփոխության արդյունքում այսօր այնպես չի գնահատված, ինչպես մյուսները»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը