Ներքին 2 տարի առաջ - 19:18 26-09-2024

ԿԳՄՍՆ-ն հոգեբան ունի՞․ 2-րդ դասարանի դասագրքում երեխաներին Gmail-ում գրանցվել և օգտվել են սովորեցնում

Oragir.News-ն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ստացավ հերթական ահազանգը կապված դասագրքերի հետ։

Մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ 2-3-րդ դասարանի դասագրքում երեխաներին սովորեցնում են, թե ինչպես Gmail-ից օգտվեն, գրանցվեն՝ չնայած նրան, որ համակարգը թույլ է տալիս այնտեղ գրանցվել միայն 13 տարեկանը լրացած անձանց։

«2-3-րդ դասարանի դասագրրքում երեխաներին սովորեցնում են, թե ոնց Gmail-ից օգտվեն, գրանցվեն։ Ծնողն ասում է՝ ես հեռախոսից հեռու եմ պահում երեխուս, բայց, փաստացի, դպրոցը հակառակն է անում։ Ի դեպ, Gmail-ում գրանցվելը հնարավոր է, եթե 13-ը լրացել է։ Համակարգը միայն այդ դեպքում է թույլ տալիս։ Իսկ ԿԳՄՍՆ-ն իր գրքով 7-8 տարեկան երեխեքին ասում է գրանցվեք։ Կոմպետենտության խնդիր է, որ գրողը չի իմացել։

Բացի այդ, նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն հոգեբան չունի, քանի որ եթե Gmail-ն արգելում է մինչև 13 տարեկանների գրանցումը, նշանակում է՝ ամերկյան լուրջ վերլուծություն ունեն»,-ասաց նա։

Տվյալ քաղաքացին խնդրի հետ կապված նաև գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես, որպես երկրորդ դասարանի երեխայի ծնող, կարող եմ հրաժարվել այս առարկայի (Թվային Գրագիտություն և Համակարգչային Գիտություն) մի շարք դասերի մոտ 80%-ը իմ երեխային սովորեցնելուց։

Թող ես լինեմ հետամնաց, դուք` առաջադեմ։ Բայց ինձ համար մեղմ ասած՝ նորմալ չի, որ ամեն օր 7 տարեկան երեխայիս պրոպագանդեմ հեռախոս, համակարգիչ և ռոբոտների դերը մեր կյանքում կամ մեյլից օգտվել, այն դեպքում, երբ իմ երեխային ես թույլ չեմ տալիս հեռախոս և առավել ևս համակարգիչ։ Հերիք չէր, որ ամեն ինչը QR կոդով է։

Կրկնում եմ՝ ինձ համար նորմալ չի այդ ամենը 7 տարեկանում սովորելը, ոչ թե գիտելիքներ ունենալն այդ ամենից այս դարում»,- գրել է օգտատերը։

Oragir.News-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ ԿԳՄՍՆ-ից, սակայն այնտեղից մեզ այսպես պատասխանեցին․

«Եթե ծնողները բողոքներ ունեն, թող զանգահարեն թեժ գիծ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում