Արտաքին 2 տարի առաջ - 16:48 25-09-2024

ԱՄՆ-ն չեղարկել է Կոբախիձեի հրավերը Բայդենի ընդունելությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կընդունի համաշխարհային ղեկավարներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք մասնակցում են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանի կառավարության աշխատակազմից, այդ ընդունելությանը հրավիրված էր նաեւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ի դեպ, տեղեկության համաձայն, որը տարածել է «Голос Америки»-ն, Բայդենի վարչակազմը չեղարկել է նրա հրավերը։ Դա հաստատել են վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը եւ եւս մեկ աղբյուր Կոնգրեսում, տեղեկացրել է SOVA-ն։

Վարչակազմը, ինչպես նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հրաժարվել են վրացական պատվիրակության եւ անձամբ վարչապետ Կոբախիձեի հետ բոլոր հանդիպումներից։

Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ավելացրել է, որ «Վրաստանի կառավարության վերջին գործողությունները եւ հայտարարությունները վկայում են դեմոկրատիայի եւ վրացի ժողովրդի կամքի հանդեպ ցնցող անհարգալից վերաբերմունքի մասին»։

Պարբերականին նաեւ հայտնի է դարձել, որ այս քայլի պատճառը Վրաստանի կառավարության հակադեմոկրատական պահվածքն է եւ մի շարք այլ քայլեր, որոնցից են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը, Հակակոռուպցիոն բյուրոյի գործողությունները ոչ կառավարական կազմակերպությունների դեմ, ինչպես նաեւ կառավարող կուսակցության հայտարարությունները ընդդիմադիր կուսակցությունների արգելման մասին։

«Голоса Америки»-ի հավաստիացմամբ՝ Վրաստանի կառավարության հետ վերջին շփումը ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, թե Թբիլիսին կփոխի իր կուրսը։ Հակառակը, Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը վարչակազմին համոզում են այն բանում, որ «Վրացական երազանքը» լի է իրավիճակն անտեսելու վճռականությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում