Մամուլ 2 տարի առաջ - 07:12 24-09-2024

Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական պատգամավորները, սակայն, նիստին չեն եկել ու քվորում չեն ապահովել, ինչի պատճառով նախաձեռնությունը տապալվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով.

«Անհասկանալի է՝ ինչու այդ խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին, պատճառները հայտնի չեն, ընդ որում՝ իրենց պատգամավորներից մեկը նախագծի համահեղինակն է: «Միասնական հայրենիք»-ից միայն ԱԺ փոխնախագահ Գագիկն Բաղունցն էր ներկա, ով եկել էր նիստը անցկացնելու համար, բայց 17 պատգամավոր չհավաքվեց, քվորում չեղավ»,- ներկայացրեց Արցախի ԱԺ պատգամավորը:

«Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արցախի ԱԺ-ն հիմա ունի 32 պատգամավոր, մեր խմբակցությունը 8 պատգամավոր ունի, իսկ 17 պատգամավորի ներկայության դեպքում կարող էին քվորում ապահովել. ո՞ւր էին մյուս պատգամավորները: Իհարկե, կարելի է ամեն ինչ «Միասնական հայրենիքի» վրա բարդել…. Թող իրենք հավաքվեն, 17 պատգամավորով քվորում ապահովեն: Ես տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ է լինելու, կարող է զանգել են, ես չեմ նկատել», – ասաց նա:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը