Ներքին 2 տարի առաջ - 10:11 21-09-2024

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն. ՀՀ նախագահի ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին գրեթե միաժամանակ:

Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի թվացող իրավիճակներից: Կարողացանք, որովհետև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիները կատարեցին իրենց գիտակցված քայլը ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ճանապարհին:

Սիրելի ժողովուրդ,

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթը ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակություն վիճակ է, ամենօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ և այս ամեն հանրագումարում պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ: Լիահույս եմ նաև, որ հանուն մեր ներկայի ու վաղվա օրվա, հանուն մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության՝ հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում