Ներքին 1 տարի առաջ - 09:32 21-09-2024

Պատերազմը չի ավարտվել, և կորուստները շարունակվում են ներկայիս իշխանությունների ապիկար գործունեության պատճառով. Օհանյան

Որքան էլ ծանր լինի իրականության բեռը, պարտավոր ենք մի կողմ դնել ցավն ու պատվով պաշտպանել մեր Անկախությունը, անվտանգությունը, ապրելու և արցախցիների հետվերադարձի իրավունքը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձում:

«Ազգային տոնացույցում սեպտեմբերը Անկախության խորհուրդն ուներ հայ ժողովրդի համար, մայիսը՝ Հաղթանակների, որոնք իրավամբ կերտել էինք Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայ ժողովրդի միասնության՝ մտավորականների ու գաղափարական պայքարի, հրամանատարների ու զինվորների անձնազոհ մաքառումի գնով, ռազմաքաղաքական ղեկավարների նվիրումի և ինքնուրույն, իրավիճակն համարժեք որոշումներ կայացնելու շնորհիվ։

Հավերժ փառք ու պատիվ բոլոր այն քաջերին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի, ովքեր կանգնած են հայոց նորագույն պատմության հաղթանակների ակունքներում և Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր էլ սրբազան պայքար են մղում` հանուն Հայի, Հայաստանի ու Արցախի։

Ու թեև իր Անկախությունն արյան գնով կերտած Արցախն այսօր ամբողջովին հայաթափված, օկուպացված է, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը նշում ենք՝ հանդուրժելով ադրբեջանական զինված ուժերի հանցավոր ներխուժումը, ներկայությունը մեր պետության ինքնիշխան տարածքում, հայ ժողովուրդը գիտակցում է, որ պատերազմը չի ավարտվել, և կորուստները շարունակվում են ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, այլև Հայաստանի ներկայիս իշխանությունների ապիկար գործունեության պատճառով։

Սակայն որքան էլ ծանր լինի իրականության բեռը, պարտավոր ենք մի կողմ դնել ցավն ու պատվով պաշտպանել մեր Անկախությունը, անվտանգությունը, ապրելու և արցախցիների հետվերադարձի իրավունքը։»:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի