Ներքին 2 տարի առաջ - 21:38 20-09-2024

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող թեմաներ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում բյուջետային գործընթացի համակարգման վարչության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ համայնքային մակարդակում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2024 թվականին պիլոտային փորձարկում անցնող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքների համապատասխան ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնակցային բյուջետավորման գործընթացին վերաբերող առանցքային թեմաներ:

Մասնակիցներն անդրադարձել են ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման պիլոտավորման շրջանակներում ի հայտ եկած խնդիրներին, որոնց լուծումը կարևոր է գալիք բյուջետային տարում սպասվող փոփոխությունների մշակման համատեքստում։

Քննարկվել են նաև գործընթացի հետագա տարածմանը, արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը վերաբերող հարցեր։

Համայնքների ներկայացուցիչները, մասնավորապես, կիսվել են մասնակցային գործընթացը լավարկելու իրենց պատկերացումներով, ինչպես նաև 2025 թվականի բյուջետային տարում մասնակցային գործընթացները լավագույնս ինտեգրելու առաջարկներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում