Ներքին 2 տարի առաջ - 21:01 20-09-2024

ՀՀ-ն և ԱՄԷԳ-ը ստորագրել են համագործակցության փաստաթուղթ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 20-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լիուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029 թվականների համար համագործակցության շրջանակային փաստաթուղթը:

Փաստաթուղթը մշակվել է ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության արդյունքում և սահմանում է ԱԷՄԳ հետ տեխնիկական համագործակցության հիմնական առաջնահերթություններն ու հետագա ծրագրերի իրականացման շրջանակը, մասնավորապես, ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ճառագայթային ապահովության և անվտանգության կարգավորման, միջուկային և ճառագայթային բժշկության, շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում։

Ստորագրումից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ անդրադարձել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև վերընթաց համագործակցությանը՝ կարևորելով իր մանդատի շրջանակներում գրասենյակի առանցքային դերը և նշանակությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը