Ներքին 2 տարի առաջ - 18:27 20-09-2024

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը 5 տարով ընդգրկվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) կազմում:

Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը WADA-ի Հիմնադրամի խորհրդում ներկայացված առաջին պետությունն է:

«Առաջարկը ստացել եմ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայից: Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բարձր է գնահատում ՀՀ կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում, օրենսդրական դաշտում արված փոփոխություններն ու բյուջեի ավելացումը: WADA-ում տեսնում են, որ մենք մաքուր սպորտի կողմնակից ենք և այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք իրականացնում: Թե՛ մեր պետության, թե՛ անձամբ ինձ համար մեծ պատիվ է ներկայացվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդում»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ ուժերի ներածին չափով նպաստելու է մաքուր սպորտի տարածմանը:

Հիմնադրամի խորհուրդը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) բարձրագույն մարմինն է, որն ուղղորդում է կազմակերպության գործունեությունը, որոշումներ կայացնում և ռազմավարական նպատակներ սահմանում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը