Սպորտ Ներքին 3 տարի առաջ - 14:26 13-01-2023

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը․ Սիսակ Գաբրիելյան

Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը և հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները:

2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, և այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որևէ մարզիկ չորակազրկվի, և Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

Ըստ հիմնավորման՝ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ոլորտին ներկայացվող արդի պահանջներին համապատասխանելու հրամայականով:

Նման փոփոխություններ նախաձեռնելու պահանջով Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին դիմել էր նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերին:

Նշվել է, որ բանակային խաղերին երբեմն մասնակցում է մոտ 200 երկիր: «Սա դարձել է շատ կարևոր միջոցառում, և ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի և մարզիկներին խրախուսենք այդ խաղերի համար»,- ընդգծել է փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիազորող նորմ, ինչպես նաև ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Այս նախագիծը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում