Ներքին 2 տարի առաջ - 13:30 18-09-2024

Մեր հաշվին․նոթատետրեր, էկոգրիչներ, շապիկներ, բացիկներ և ոչ միայն․ Հ1-ի հերթական ճոխ գնումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից գոյացած միջոցներով շռայլ գնումներ կատարել, որոնց նպատակահարմարությունը հիմնավորելը շատ դժվար է, երբեմն՝ անհնար։ Հ1-ի գնումների բավականին բազմաշերտ են․ հեռուստաընկերությունը երբեմն իր աշխատակիցների սննդի ու հագուստի ծախսերն է ՀՀ քաղաքացիների հաշվին հոգում, վերջերս էլ օրինակ ավելի քան 28 մլն դրամ էր հատկացրել՝ Գյումրիում երգիչ Թաթայի համերգը կազմակերպելու համար։

Oragir.News-ը պարզել է, որ Հ1-ը 306․350 դրամ է հատկացրել՝ նոթատետրեր, էկոգրիչներ, տոպրակներ, բացիկներ, ինքնկպչուն պիտակներ (ստիկեռ), կրծքանշաններ ու շապիկներ ձեռք բերելու համար։ Հ1-ին մասնավորապես անհրաժեշտ է 30 նոթատետր՝ 66․000 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ 2200 դրամ), 30 հատ էկոգրիչ՝ 19․500 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ 650 դրամ), 30 հատ տոպրակ՝ 81․000 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ 2700 դրամ), 30 հատ բացիկ՝ 9000 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ 300 դրամ), 30 հատ ինքնակպչուն պիտակ՝ 15․000 ևս 10-ը՝ 4000 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ համապատասխանաբար 500 և 400 դրամ), 93 հատ կրծքանշան՝ 41․850 դրամ ընհանուր արժեքով (1 հատը՝ 450 դրամ), 10 հատ շապիկ՝ 70․000 դրամ ընդհանուր արժեքով (1 հատը՝ 7000 դրամ)։




Թե ինչ նպատկներով է Հանրային հեռուստաընկերությունն այս հույժ կարևոր գնումը կատարել՝ ծառայությունների մատուցման պայմանագրում չի նշվում, սակայն հատկանշական է, որ թեպետ հիշյալ պայմանագիրը կնքվել է այս տարվա օգոստոսի 9-ին, իսկ հիշյալ պարագաների մատակարարման վերջնաժամկետը օգոստոսի 11-ն էր, այնուամենայնիվ պայմանագիրը գնումների պաշտոնական կայքում հրապարակվել է միայն երեկ՝ օգոստոսի 17-ին։

Գնումների մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Յուարհատուկ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել է, և վերջինս համաձայնել է Հ1-ի առաջարկած 306․350 դրամով մատակարարել հիշյալ պարագաները։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը