Մեր հաշվին․ 28․4 մլն դրամ՝ Գյումրու «Ֆեստիվառ»-ի շրջանակներում Թաթայի մենահամերգի համար
copy image url

Մեր հաշվին․ 28․4 մլն դրամ՝ Գյումրու «Ֆեստիվառ»-ի շրջանակներում Թաթայի մենահամերգի համար

Ներքին 8 ամիս առաջ - 20:00 13-09-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ հետևել պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարվող գնումների գործընթացին՝ պարզելու համար, թե որքանով են արդյունավետ ծախսվում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վճարած հարկերի արդյունքում գոյացած գումարներները։

Հայտնի է, որ հուլիսի 26-27-ը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի ունեցավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային առաջին փառատոնը, որի շուրջ կրքերն առ այսօր չեն հանդարտվում։ Այս փառատոնի հետ կապված հանրության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, քանի որ Հայաստանը կանգնած է պատերազմի վտանգի առաջ, ինչը պաշտոնապես խոստովանել է նաև ՀՀ արտգործնախարարությունը, սակայն երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն օրվա իշխանությունները զբաղված են խրախճանքներ կազմակերպելով և դրանց վրա միլիոնավոր դրամներ վատնելով։ Նախորդիվ պարզել էինք, որ Գյումրու «Ֆեստիվառ»-ի միայն տեխնիկայի վարձակալությունը ավելի քան 44 մլն դրամ է արժեցել։

Գյումրիում կայացած «Ֆեստիվառ»-ի շրջանակներում տեղի էր ունեցել նաև երգիչ Թաթայի մենահամերգը, ինչը նույնպես բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություններ էր առաջացրել։

Oragir.News-ը պարզել է, որ Թաթայի մենահամերգը հարկատուների համար 28․400․000 դրամ է արժեցել։ Հանրային հեռուստաընկերությունը այսքան գումար է վճարել՝ Թաթա Սիմոնյանի և իր երաժշտախմբի մասնակցությամբ ելույթի և պարային ելույթի ապահովման ծառայությունների համար, որն իր մեջ ներառում է երաժշտական գործիքների վարձակալությունը և տեղափոխումը Փառատոնի անցկացման վայր, սննդի հյուրանոցային կեցության և տրանսպորտի ապահովումը:



Հատկանշական է, որ երգիչ Թաթայի հետ ծառայությունների մատուցման պայմանագիրը կքնվել է դեռևս հունիսի 18-ին, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության գնումների պաշտոնական կայքում այս տեղադրվել է միայն օրեր առաջ՝ հավանաբար ավելորդ աղմուկից խուափելու համար։

Հիշեցնենք, որ Գյումրիում, Իջևանում և Եղենաձորում անցկացված «Ֆեստիվառ» համար, որը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հ1-ի կողմից, պետբյուջեից ծախսվել է 180 մլն դրամ։ Կառավարությունից նաև հայտնել են, որ «Ֆեստիվառ» փառատոնը և դրա շրջանակներում հարկատուների վճարած գումարների վատնման պրակտիկան այսուհետև կդառնա ամենամյա։

Ուշագրավ է, որ նախքան 2018-ի իշխանափոխությունը՝ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ խստորեն քննադատում ու անարգանքի սյունին էր գամում Հայաստանի նախկին իշխանություններին՝ պնդելով, որ վերջիններս թալանում են ՀՀ պետբյուջեն, վատնում հարկատուների վճարած գումարները և այլն։ Փաշինյանն ու իր թիմակիցները հաճախ էին դժգոհում նախկին իշխանությունների օրոք կատարված ամենատարբեր գնումներից, նշում, որ այդ գումարները կարելի է ավելի նպատակային ծախսել և այլն, սակայն այժմ անում են ճիշտ հակառակը՝ վատնելով քաղաքացիների վճարած հարկերի արդյունքում գոյացած եկամուտները։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր