Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 17-09-2024

Օրվա իշխանությունների մեղքով բոլորը Հայաստանի հաշվին իրենց շահերն են սպասարկում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայ հասարակությունը վերջին տարիներին խիստ բևեռացված է, ինչի դրսևումներին բախվում ենք ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Այս համատեքստում Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած դժբախտությունների ու ձախողումների համար հասարակության մի մասը մեղադրում է Ռուսաստանին, մյուս մասը՝ հավաքական արևմուտքին, պնդում, որ այս ամենը տեղի է ունեցել բացառապես վերջիններիս վարած քաղաքականության հետևանքով։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր։ Նա վերահաստատեց՝ եթե մեղավորներին փնտրում ենք դրսում, ապա նշանակում է, որ մենք ինքներս այդ խնդիրը չենք կարող լուծել, որովհետև մենք չենք կարող ազդել դրսի ուժերի վրա․

«Բոլոր խնդիրները, որոնց առջև մենք այսօր կանգնած ենք, դրանց թե՛ պատճառները, թե՛ լուծումները մեր մեջ են։ Այն ինչ անում են դրսում, անում են իրենց շահերից, սխալ կամ ճիշտ հաշվարկներից ելնելով, բայց եթե մենք չենք կարողանում ազդել մեր իշխանությունների վրա, այդ ինչպես պետք է ազդենք դրսի վրա։

Ես չեմ կիսում այդ լուտանքը, որը թափում են մի կողմի վրա, մյուսի վրա, երրորդի ու չորրորդի վրա։ Հարցը հետևյալն է․ խոշոր խաղացողները տեսել են, որ այսօրվա Հայաստանը պարզապես չի տիրապետում արտաքին քաղաքականության ոչ մի մեթոդի։ Ի դեպ ես այսօր առավոտյան ընթերցել եմ, որ այդ նույն բանն ասել է Փաշինյան Նիկոլը»։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ երբ անկախ պետությունը մտնում է միջազգային հարաբերությունների մեջ, աշխարհի ուժեղներն օգտվում են թույլ դիրքեր ունեցող պետության շահերից․ «Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանը բոլորի կողմից դիտարկվում է, որպես տարածք, որի ու որի ժողովրդի հաշվին կարող են լուծել իրենց այս կամ այն խնդիրները՝ լինի դա միջպետական խնդիր, բազմակողմանի և այլն։ Այս իրավիճակը առավելապես և իսկզբանե պայմանավորված էր մի շարք գործոններով․ լինի դա Արցախի հիմնահարցի ամբողջովին սխալ և այլասերված ընկալումը, լինի դա Հայաստանի կողմից Արցախի հարցը հայկական հարցից առանձին դիտարկելը, թե ՀՀ-ի անվտանգությունն առանց Արցախի անվտանգության դիտարկելը։ Այս բոլոր խնդիրները մեր մեջ են և դրանք ծնել են իշխանությունները՝ կամ հասարակության հլու հնազանդ ու պասիվ համաձայնությամբ, կամ էլ նույն հասարակության՝ յուր իշխանությունների վրա ազդելու անկարողությամբ»։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատում է, որ այս իրավիճակից օգտվելու են ինչպես գլոբալ դերակատարները՝ ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը, ՌԴ-ն, ինչպես նաև տարածաշրջանային դերակատարները։ Նրա խոսքով՝ բացառություն չի կազմում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը որպես տարածաշրջանում բավականին մեծ դեր խաղացող պետություն, սեփական շահերն է հետապնդում։

«Էլ չեմ ասում, որ այս արհավիրքը, որի առջև մենք հիմա կանգնած ենք, անշեղորեն իրականացվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրի, ինչպես նաև, դատելով արդյունքներից, Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների կողմից հենց այս ծրագրերն ու քաղաքականությունը սպասարկելու հետևանքն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը