Ներքին 2 տարի առաջ - 13:00 15-09-2024

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. այն պատմական գործընկեր է, բարեկամ երկիր․ Սեժուրնե

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է Հայաստան, Հունաստան և Մոլդովա առաջիկա այցերի նպատակները։

«Ֆրանսիական դիվանագիտությունն այս երեք գործընկերների հետ հավատարիմ է Եվրոպայում և Եվրոպայի համար հանուն խաղաղության և ինքնիշխանության գործին:

Հայաստանն ու Մոլդովան, քանի որ ընտրել են ժողովրդավարությունն ու անկախությունը և դեպի Եվրոպա տանող ճանապարհը, նույնպես բախվում են ապակայունացման փորձերի և անընդունելի ճնշումների։

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. նա պատմական գործընկեր է, բարեկամ երկիր, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության նրա ձգտմանն անսասան է։ Մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն ամրապնդում ենք. մենք աջակցում ենք ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանի կայունությունն ապահովելու համար»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 16-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի