Ներքին 2 տարի առաջ - 23:47 14-09-2024

Հայաստանը մտադիր է արդիականացնել ՌԴ-ից գնված Су-30 կործանիչները

Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիկանացելու համար, հայտնել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը։ Գրում է «Ազատությունը»։

«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Hindustan Times թերթի փոխանցմամբ, ասել է Վարդանյանը, նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարկում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը, նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։ Պաշտոյան ասել է, որ Հայաստանի Су-30 կործանիչները տարբերվում են Հնդկաստանի օդուժի Су-30МКИ տեսակի կործանիչներից։

Հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը Су-30МКИ բազմաթիրախային կործանիչներ է արտադրում ռուսական արտոնագրով։ Այս պահին Հնդկաստանի օդուժում այդպիսի 270 կործանիչ կա, ներառյալ Ռուսաստանից ներկրվածները։

Այս տարվա փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2022 -ի սեպտեմբերյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի համար փակվում են շուկաներ, խնդիր են դրել ապահովել զենք-զինամթերքի ձեռքբերման դիվերսիֆիկացիան և ունեն էական առաջընթաց և հաջողություններ այս հարցում: Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտեց՝ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի գնած ռուսական ՍՈՒ-30ՍՄ կործանիչները զինամթերք, մասնավորապես՝ հրթիռներ չունեն։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»