Ներքին 2 տարի առաջ - 21:33 13-09-2024

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հայրական տունն ընդարձակել է մայթի հաշվին

Oragir.News-ը գյումրեցիներից ստացել է դժգոհություններ Գյումրիի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի շինությունների ապամոնտաժման վերաբերյալ։ Քաղաքացիները միևնույն ժամանակ նշում են, որ քաղաքապետարանի այս որոշումը միայն իրենց է վերաբերվում, իսկ ովքեր վերևներում ծանոթներ, մտերիմներ ունեն, ոչ մի խնդիր չունեն։

Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը Նազելի Բաղդասարյանը հայրական տունն ընդարձակել է մայթի հաշվին։ Ղուկասյան փողոցի առանձնատներից մեկը պատկանում է Բաղդասարյանների ընտանիքին, որը մայթի հաշվին ընդարձակվել է։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետարանից։

Մեր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից առաջարկեցին այս հարցով հարցում ուղարկել համապատասխան բաժին և եթե այլ հասցեներ կլինեն, դրանք ևս ներառենք հարցման մեջ։

Oragir.News-ը ֆիքսել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի հայրական տունը, որը մայթի հաշվին ընդլայնվել է։

Նշենք որ Գյումրիի քաղաքապետարանը շատ օպերատիվ էր արձագանքում նման դեպքերում։





Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է