Ներքին 2 տարի առաջ - 17:49 13-09-2024

ՀՀ որ դպրոցներում են դասավանդվում ադրբեջաներեն և թուրքերեն

«Լեզուների ուսուցումը իրականացվում է հիմնականում երրորդ օտար լեզվի կամ խմբակի ձևաչափով։ Դպրոցների մեծ մասում դեռեւս խմբակների ձևաչափն է պահպանվում: Նախորդ տարվա տվյալներով՝ ավելի քան 20 դպրոցներում ունեինք տարածաշրջանային 4 լեզուների ուսուցումը։ Այս տարվա ցուցանիշները պարզ կլինեն այս ամսվա ավարտի դրությամբ»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Oragir.News-ի լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը, մասնավորապես՝ ադրբեջաներենի և թուրքերենի դասավանդումը։

Նախարարն տեղեկացրեց նաև, որ լեզուների ուսուցման հիմնական խնդիրը մասնագետների առկայությունն է, և դպրոցներն իրենք են որոշում, թե որ լեզուն ուսումնասիրեն, իսկ նախարարությունը ստեղծում է պայմաններ և երաշավորում ծրագրերը։

«Եթե որևէ դպրոց տեսնում է, որ կա պահանջարկ, այսինքն՝ երեխաները ուզում են սովորել տարածաշրջանային որևէ լեզու, և իրենք էլ մասնագետ ունեն, ապա իրենք ազատ են այդ ուսուցումը կազմակերպել։ Հատկապես՝ երբ ուզում են խմբակի ձևաչափով, ապա նոր չափորոշիչով մենք ֆինանսավորում ենք նաև խմբակների գործունեությունը»,- նշեց նախարարը։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում