Ներքին 2 տարի առաջ - 14:57 12-09-2024

Մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքով, մնացած խոսքերը սպեկուլյացիա են

«Մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են, լինի դա խաղաղության մասին։ Կամ որ չենք կարող մեր տարածքներից պահանջել դուրս գա, դա քաղաքական անմեղսագործություն է»,- Կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ»,- հայտարարեց Ալավերդյանը։

Նա հիշեցրեց՝ վաղը Հայաստան է ժամանելու Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով կոչ էր արել հայերին տեր կանգնել իրենց իրավունքներին։

Նշենք, որ «Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահմանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի

Ձեզ գուցե հետաքրքրի