Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:54 11-09-2024

«Սպարտակը» ուտել-խմելու տեղ դարձրած ՍՊԸ-ն «Էկո Պետրոլ» ՍՊԸ-ն է․ ո՞վ է իրական տնօրենը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ամենահին «Սպարտակ» մարզադաշտը ինչ-որ քաղաքացիներ վարձակալել և վերածել են հանգստի գոտու կամ այլ կերպ ասած՝ «լողափի»։

Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ «Սպարտակ» մարզադաշտում այս պահին գործող ՍՊԸ-ն «Էկո Պետրոլ» ՍՊԸ-ն է, որը մասնավոր տարածք է։

Քաղաքապետարանից նաև ասացին, որ տեղյակ չեն, թե ինչ սկզբունքով են այդ տարածքում նման ծառայություններ մատուցում։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դա նրանց ենթակայության տակ չէ։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանին չի էլ հուզում, թե Երևանի ամենահին «Սպարտակ» մարզադաշտում, որտեղ ժամանակին աթլետիկայի չեմպիոններ են մարզվել, ինչ ծառայություններ է մատուցվում, և ով է իրականում ՍՊԸ-ի սեփականատերը։

Օragir.News-ը պարզել է նաև, որ ոմն Անդրանիկ Նավասարդյանը, ով ներկայացել էր որպես տարածքի տնօրեն, ամենևին էլ տնօրեն չէ։ «Էկո Պետրոլ» ՍՊԸ-ի տնօրենը հանդիսանում է Զարինե Ստեփանյանը։



Համահիմնադիրներն են՝ Ալբերտ Երիցյանը, Արամ Գևորգյանը, Լևոն Բաբոյանը, Սերգեյ Հովհաննիսյանը։

Ալբերտ Երիցյանը առավել ծանոթ է իր հիմնադրած «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությամբ։

Արամ Գևորգյանը հանդիսանում է «ԳԱՐԴԻԱՆ» Անվտանգության ծառայության տնօրեն։

Սակայն հետաքրքիրն այն է, որ Անդրանիկ Նավասարդյանի անունը ոչ մի տեղ նշված չէ որպես տնօրեն, նրա անուն ազգանունը առհասարակ չկա «Էկո Պետրոլ»-ի պատմության մեջ։ Oragir.News-ը նաև պարզել է, որ տվյալ երիտասարդը նաև «Մանթաշյանց»-ի համահիմնադիրներից է։



Նրան են պատկանում նաև «Ֆիթ» ջրերը, «Լեդի զոն» ֆիթնես ակումբը, «Ռուֆ զոնը» և այլն։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում