Ներքին 1 տարի առաջ - 15:20 10-09-2024

Գյումրին պատրաստվում է Ամանորի. նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար 75 մլն. դրամ է հատկացվելու

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիի ավագանու այսօրվա նիստում որոշվեց նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար բյուջեից հատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռքբերմանն է ուղղվելու, իսկ 7 միլիոնը՝ հին զարդարանքների վերանորոգման համար:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլդ 767,7 մլն դրամ։ Քաղաքային իշխանությունները, որպես կարևոր ձեռքբերում, նշում են, որ 2023 թ.-ի համեմատ՝ բյուջեն ավելացել է 1 մլրդ 276 մլն դրամով։

Նշենք, որ Գյումրիի տոնածառի թարմացման հետ կապված ամեն քաղաքային իշխանության կառավարման տարիներին տարբեր չափի գումարներ են հատկացվել առանց այդ էլ աղքատ բյուջեից, բայց որպես այդպիսին՝ տոնածառի տեսքը չի փոխվել։ Միայն 2020 թվականին ո՛չ գումար հատկացվեց, ո՛չ տոնածառ դրվեց, պայմանավորված 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքներով։

Oragir.News-ը առանձնացրել է տարբեր տարիներին քաղաքային բյուջեից հատկացված գումարները։

2018-ին Գյումրիում «թարմ» տոնածառ ունենալու համար հատկացվել է 3 միլիոն դրամ։
2021-ին էլ 5 միլիոն դրամ էր հատկացվել տոնածառի ու զարդարանքների համար։

Գյումրիի ավագանու բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին Գյումրիի տոնածառ ձեռք բերելու որոշմանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»