Ներքին 2 տարի առաջ - 18:17 09-09-2024

«Դան Դեսսերտ»-ի տորթի միջից քաղաքացին «ցեց» է հայտնաբերել․ ահազանգ

Oragir.News-ը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ստացավ հերթական ահազանգը «Դան Դեսսերտ» տորթերի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերության արտադրած տորթերից մեկի վերաբերյալ, ինչի մեջ քաղաքացին հայտանաբերել է «ցեց»։

«Ռայկոմի «Բարև» սուպերմարկետից եմ գնել այդ տորթը։ Հենց խանութում տեսա, որ տուփի մեջ ինչ-որ միջատ է շարժվում, թռչում։ Շոկոլադե տորթ էր, ու դրա համար դժվար էր նկատել այդ միջատին։ Տորթի տուփի վրա անցքեր կային, ու ես անգամ կարծում եմ, որ մեղքը «Դան Դեսսերտինը» չէ, այլ խանութինը։ Երբ տվեցի խանութի աշխատողին ու հայտնեցի կատարվածի մասին, նա տորթը վերցրեց ու նորից դրեց սառնարանում։ Ձմեռը այդ խանութի տանիքից ջուր էր կաթում, ու շատ հնարավոր է, որ հենց դա է պատճառը, որ տորթերը և այլ ապրանքներ այդ վիճակին են։ Խանութը չի փայլել իր մաքրությամբ, կարելի է ապրանք վերցնելիս ստուգել, նոր վաճառել»,-պատմեց մեզ ահազանգած քաղաքացին։

Նշենք, որ հայտնի «Դան Դեսսերտ» տորթերի և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունն ունի ավելի քան 35 տարվա պատմություն։

Հավելենք, որ չնայած վերահսկողության խստացմանը՝ 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է։

Ամենից շատ դիտված

08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ
22:58 Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում