Ներքին 2 տարի առաջ - 16:19 09-09-2024

Վիրավորանքս այնքան խորն էր, որ չկարողացա լռել․ Լիա Զախարյանին վիրավորած վարորդին ազատել են աշխատանքից

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Yandex go-ի վարորդը իրեն վիրավորանքներ հասցնում՝ ասելով «անասուն, ոչխար», անգամ սպառնում խփել։

Oragir.News-ը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կապ հաստատեց դերասանուհի Լիա Զախարյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ վարորդին Yandex go-ն ազատել է աշխատանքից․

«Ոստիկանություն չեմ դիմել, քանի որ մտքերս բավականին խառն են։ Իմ այդ քայլը արդեն իսկ մեծ դաս էր վարորդին։ Ես՝ ինքս, շատ նեղվում եմ, որ նման միջադեպ է եղել։ Հարգում եմ ցանկացած մասնագիտություն և աշխատանք, բայց այս դեպքում իմ վիրավորանքն այնքան խորն էր, որ չկարողացա լռեմ։ Ամենամեծ պատիժը թերևս այն է, որ իր բարեկամները և ծանոթները քննադատում են։ Հիմա երեխան եթե հասցեն սխալ գրի ու վարորդը սկսի գոռալ և վիրավորել, դա երեխայի համար մանկական տրավմա է։ Շոկի մեջ էի։ Իր բողոքը նրանում էր, թե ես ինչու եմ հասցե փոխել։ Եթե մյուս վարորդներին հասել է իմ տեսանյութը և բողոքը՝ թող հետևողական լինեն։ Չի կարելի, դա պատասխանատու մասնագիտություն է»,- ասաց նա։

Դերասանուհին նաև պատմեց, որ երբ վարորդը ավել գումարը ստանալու նպատակով բարձրացել է տուն, իրեն արհեստականորեն շատ հանգիստ է պահել և ասել, որ եկել է գումարի հետևից։

«Տանը չէր գոռում, քանի որ տղամարդ կար»,- ասաց նա։

Դերասանուհու կարծիքով՝ այդ միջադեպը միևնույնն է՝ չի ազդի Յանդեքսի հետագա աշխատելաոճի վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք վարորդին զայրացրել էր այն, որ դերասանուհին նախապես նշված հասցեն որոշել էր փոխել մեկ այլ հասցեով, ինչի համար, վիրավորանքներից բացի, վարորդը պահանջում էր նաև ավել գումար վճարել՝ 1200 դրամի փոխարեն 1700 դրամ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան