Ներքին 2 տարի առաջ - 11:27 09-09-2024

Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա Սողոմանյան

«Ուզում են առաջին հերթին ձերբազատվել այն դասախոսներից, որոնք շատ ակտիվ են։ Բայց այս փուլը մարսելու պարագայում, անցնելու են այն մարդկանց, որոնք գուցե շատ ակտիվ քաղաքական գործունեություն չեն իրականացնում, բայց կարծիքներ են հնչեցնում, դիրքորոշում արտահայտում։ Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները։ Եվ այս ամենը ոչ միայն դասախոսների, որպես մարդկանց իրավունքների, մասին է, այլև կրթական ծրագրերի որակի․ ներբուհական կառավարման որակի մասին է»։- Այս մասին այսօր ԵՊՀ շենքի դիմաց հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ քաղաքագիտության դոցենտ Մենուա Սողոմանյանը, հավելելով, որ կրթական ծրագրում փոփոխությունները պետք է քննարկվեն ակադեմիական օջախում։

Բանախոսը տեղեկացրեց, որ կրթական ծրագրերը փոխում են և դասախոսներին հեռացնում են, խախտելով կաննոներն, անտեսելով ուսանողների կարիքներն ու տրամադրությունները։

Հիշեցնենք, որ ԵՊՀ շենքի դիմաց ասյս պահին շարունակվում է ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է