Ներքին 2 տարի առաջ - 19:00 04-09-2024

Տեղի է ունեցել «Փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի» մեկնարկային միջոցառումը

Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել արդիականացնելու թափոնների կառավարման ոլորտը Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Ըստ համաձայնագրի, մինչև 2024 թվականը Հայաստանում պետք է ներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ։

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի աջակցությամբ, Ամերիկայի առևտրի պալատը սկսել է Արտադրողի պատասխանատվության կազմակերպության (ԱՊԿ) հիմնադրումը, որը կհամակարգի երկրում գոյացող փաթեթավորման թափոնների կայուն կառավարումը։

ԱՊԿ-ի հիմնադրման գործընթացի շրջանակներում իրականացվում է պիլոտային ծրագիր, որը մեծապես կօժանդակի ԱԸՊ օրենսդրության մշակումը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով պիլոտային ծրագիրը կիրականացվի Կոտայքի մարզի Հրազդանի համայնքում։

Միևնույն ժամանակ, ԱԱՊՀ Կայուն զարգացման հանձնաժողովը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ, որի շրջանակում միջազգային փորձագետը աջակցություն կտրամադրի պիլոտային ծրագրի հիմնադիր անդամ-կազմակերպություններին պիլոտային ծրագրի իրականացման ընթացքում։

Այսօր կայացել է պիլոտային ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, , Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը, ԱԱՊՀ տնօրենների խորհրդի նախագահ Էլինա Մարկարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, Պիլոտային ծրագրի խորհրդատու, Գրանթ Թորնթոն Կիպրոսի կայունության գծով ղեկավար և Պարպունաս Կայունության խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Կիրակոս Պարպունասը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում