Արտաքին 2 տարի առաջ - 14:50 04-09-2024

Մադուրոն կարգադրել է 2024թ. Սուրբ Ծնունդը Վենեսուելայում նշել հոկտեմբերի 1-ին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ 2024թ. Սուրբ Ծնունդը Վենեսուելայում կնշվի ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ հոկտեմբերի 1-ին։

«Հիմա սեպտեմբերն է, և արդեն զգացվում է Սուրբծննդյան մոտենալը։ Ուստի այս տարի, ի նշան հարգանքի և երախտագիտության, ես պատրաստվում եմ կարգադրել, որ Սուրբ Ծնունդը նշվի հոկտեմբերի 1-ին»,- հայտնել է Մադուրոն ազգային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ։

Սուրբ Ծնունդը տեղափոխելու մասին հայտարարությունն արվել է այն բանից մի քանի ժամ հետո, երբ դատախազությունը ընդդիմության ղեկավար Էդմունդո Գոնսալես Ուրուտիայի ձերբակալման օրդեր էր տվել։ Նա Մադուրոյի մրցակիցն էր նախագահական ընտրություններում։

Արեւմտյան ԶԼՄ-ները կարծում են, որ Սուրբ Ծնունդը տեղափոխելու որոշումն ընդունվել է, որպեսզի շեղի երկրի բնակիչներին քաղաքական ճգնաժամից։

Մուդորոն առաջին անգամ չէ, որ հայտարարում է Սուրբ Ծնունդը տեղափոխելու մասին։ 2020թ., կորոնավիրուսի համավարակի ժամանակ, նա տոնը տեղափոխել էր հոկտեմբերի 15-ին, մեկ տարի հետո՝ հոկտեմբերի 4-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը