Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:30 03-09-2024

Բնակարաններ, հողամաս, խոշոր կանխիկ գումար, 16 մլն դրամ եկամուտ․ Հովիկ Աղազարյանի, կնոջ և որդու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը, ովքեր կառավարության անդամների նմանությամբ նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի, նրա կնոջ՝ Մարգարիտ Աղազարյանի և որդու՝ Հովսեփ Աղազարյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ երբեմնի դաշնակցական Հովիկ Աղազարյանը, ՀՅԴ-ի շարքերից հեռացվելուց երկար տարիներ անց՝ 2015-ին համալրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, իսկ 2018-ի մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նրան պատգամավորական մանդատ հասավ։ 2018-ի և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հովիկ Աղազարյանը կրկին ԱԺ պատգամավոր է ընտրվել։

Որպես անշարժ գույք՝ Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Արարատի մարզի Սուրենավան համայնքում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում։ Հողամասը Աղազարյանը ձեռք է բերել 1994 թվականի մայիսի 5-ին, բնակարանը՝ 2021 թվականի մայիսի 27-ին։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Աղազարյանն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն տարվա ընթացքում վերջինս ձեռք է բերել 2012 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենա, որին նա տիրապետում է 90 օրից ավելի։

Աղազարյանի բանկային հաշիվներին դրամական միջոցներ չեն եղել, իսկ նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 6․000․000, տարեվերջին՝ 3․000․000 դրամ։

Հովիկ Աղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 10․751․710 դրամ, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Իշխանական պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25․672․722 դրամ։

Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է իր ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Երևան քաղաքում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Իր ամուսնու նմանությամբ Մարգարիտ Աղազարյանի բանկային հաշիվներին դրամական միջոցներ չի եղել, իսկ որպես կանխիկ դրամ նա տարեսկզբին հայտարարագրել է 500․000 դրամ, որը տարեվերջին դարձել է 1․200․000 դրամ։

Մարգարիտ Աղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 1․887․697 դրամ, որից 1․467․378 դրամը ՀՀ Ազգային ժողովից, 420․319 դրամը՝ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ից ստացած աշխատավարձն է։

ՔՊ-ական պատգամավորի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը Հովսեփ Աղազարյանը գնել է 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին։

Որպես շարժական գույք՝ Աղազարյանի որդին հայտարարագրել է 2014 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի հուլիսի 8-ին։ Տարվա ընթացքում Հովսեփ Աղազարյանն այս ավտոմեքենան 3․700․000 դրամով վաճառել է՝ ոմն Սոնա Ղարիբյանին։

Աղազարյանի որդու բանկային հաշիվները նույնպես դատարկ են եղել։ Որպես կանխիկ դրամ նա տարեսկզբին հայտարարագրել է 3․000․000 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ հասնելով 7․700․000 դրամի։
Հովսեփ Աղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 4․335․820 դրամ, որը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է։

Վերջինիս ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 22․938․496 դրամ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը