Ներքին Խոսք 2 տարի առաջ - 13:55 02-09-2024

Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ակումբի՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ (նախկին խմբային փուլ) դուրս գալուն։

«Մեր վերջին խաղն իսկական ճակատամարտ էր:

Մենք կռվում էինք, փորձում էինք, բայց չէր ստացվում, հաջողությունը մեր կողմ չէր թեքվում։ Բայց մենք որևէ պահի չհուսահատվեցինք, չնահանջեցինք։ Մենք պայքարեցինք մինչև վերջ՝ ցույց տալով մեր բնավորությունն ու անկոտրում ոգին։ Ինչպես բոլոր նախորդ փուլերում էի ընդգծում, կարևորը մինչև վերջ կռիվն էր, մինչև վերջին վայրկյանը, և հենց այդ մինչև վերջ կռվելու կամքն էր, որ մեզ դուրս բերեց բարդ իրավիճակից ու գրեց հայկական ֆուտբոլի պատմության նոր էջը՝ ապացուցելով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ խաղում ենք սրտով և հավատով։

Եվ այսօր, մենք խաղալու ենք «Չելսիի» նման հեղինակավոր ակումբի հետ. մարտահրավերներն անգամներով ավելին են, բայց այդչափ մեծ է նաև մեր հավատը, ցանկությունը, ներդրած ռեսուրսներն ու ջանքերը։ Մենք շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ բարձր պահելու մեր երկրի դրոշը և անունը։ Մենք անում ենք առավելագույնը, որ ֆուտբոլը տոն դառնա Հայաստանում, որ մեր երեխաները ոգեշնչվեն ու հավատան ֆուտբոլային մեծ երազանքին։

Առա՛ջ, Նոա, առա՛ջ»,-գրել է ակումբի նախագահը։

Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ դուրս եկավ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Երևանյան թիմը եվրոպական 50 թիմերից միակն էր, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հաղթահարեց 4 փուլ։ «Նոան» նաև ընթացիկ մրցաշրջանի որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ՝ 7։0 հաշվով հաղթելով Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում