Ներքին 2 տարի առաջ - 10:35 01-09-2024

Կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որով կարելի է բացել նախկինում երազանք թվացող փակ դռները․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ,
կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Այսօր շատերի ընտանիքներում իրական տոն է, իրադարձություն, քանի որ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ՝ մի աշխարհ, որտեղից դուրս են գալու հիմնովին փոփոխված ու նոր արժեքային համակարգով, որի առանցքում, իհարկե, կրթությունն է ու գիտելիքների ձեռքբերումը: Կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որի միջոցով հետագայում յուրաքանչյուր անհատ կարողանալու է բացել նախկինում իր համար երազանք թվացող փակ դռները:

Շնորհավորանքս եմ հղում նաեւ ուսուցիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին, քանզի հենց ձեզ է վստահված կիրթ, գրագետ ու հայրենիքի համար պատասխանատու սերունդ կրթելու բարդ ու պարտավորեցնող առաքելությունը:

Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, եւս մեկ անգամ շնորհավորելով այս կարեւոր օրվա առթիվ՝ ցանկանում եմ ուսումնառության հաջող մեկնարկ ու անսպառ գիտելիքների ձեռքբերում՝ ի նպաստ ինչպես ձեր անձնական, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բարօրության»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում