Ներքին 2 տարի առաջ - 13:32 31-08-2024

Պարեկը տուգանել է ավտոմեքենա վարել սովորող կնոջը վարորդական վկայական չունենալու պատճառով

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը օրերս տուգանել է ավտոմեքենա վարել սովորող կնոջը, ով Oragir.News-ի հետ զրույցում պատմեց դեպքի մանրամասները․

«Տևական ժամանակ է սովորում եմ մեքենա վարել։ Մեքենան ուսումնական է, նշանով, վարում եմ վարորդ-հրահանգչի հետ։ Օրեր առաջ վարելու ընթացքում մեքենան վթարվեց, ավտոբուսը հարվածեց մեքենային ու փախավ։ Պարեկները կարճ ժամանակում գտան ավտոբուսի վարորդին, բերեցին վթարի վայր, կանգնեցրեցին այնպես ինչպես վթարը տեղի էր ունեցել։ Ժամերով գրեցին, ջնջեցին, վերջում պարեկը եկավ ու ինձ՝ մեքենա վարել սովորղիս, տուգանեց վարորդական վկայական չունենալու պարճառով»։

Նրա խոսքով՝ ինչքան էլ ինքը փորձել է պարեկին համոզել, որ երբևէ վարորդական վկայական չի ունեցել, այնուամենայնիվ պարեկը տուգնել է վերջինիս։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է