Ներքին 1 տարի առաջ - 12:14 31-08-2024

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 70-ամյակն է

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նախագահի 70-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին, Ստեփանակերտ քաղաքում: 1980թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։
Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռ. Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։
1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը համաձայնում է ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը։
1998 թվականին, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնը և ղեկավարում 10 տարի:

Այդ տարիները, հայկական նորագույն պատմության մեջ մտան, որպես տնտեսական վերելքի և զարթոնքի տասնամյակ: Նախագահական տարիներին, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն դուրս բերել երկիրը ճգնաժամից, այլ նաև 1998-2008 թվականներին Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով և զարգացման տեպմով առաջատարն էր տարածաշրջանում՝ գերազանցելով անգամ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների ցուցանիշները:
Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։ Առհասարակ, այդ տարիներին ՀՀ-ն հիշեցնում էր մեծ շինհրապարակ: Այդ տարիներին կառուցվեց Հյուսիսային պողոտան:

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներն աչքի են ընկնում նաև նրանով, որ Հայաստանի անկախ հանրապետության 31 տարիների ընթացքում եղել է ամենախաղաղը, չի եղել պատերազմ: 10 տարվա ընթացքում ԶՈւ զոհերի թիվը եղել է 92։
Պաշտոնավարման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն:
2019 թվականին՝ անազատության մեջ, հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Նրանում ներառված են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղ գտած կարևորագույն իրադարձությունները՝ Արցախյան շարժում, ԽՄ փլուզում, պատերազմ և հաղթանակներ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական, 1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողություն, տնտեսական հաջողություններ, 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքեր և այլն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին նախագահ Քոչարյանը շտապեց Արցախ՝ պատրաստ լինելով աջակցել թե՛ քաղաքական, թե՛ ռազմական ոլորտներում, սակայն նրան թույլ չտրվեց որևէ կերպ մասնակցել տեղի ունեցող իրադարձություններին։

2021 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել նախընտրական դաշինքով։ Նոր քաղաքական միավորը կոչվեց «Հայաստան դաշինք», որի ղեկավարումը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը։ Նախնական արդյունքներով Հայաստան դաշինք֊ը հավաքեց 21% ձայն զիճելով միայն Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը (53%)։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ