Ներքին 2 տարի առաջ - 19:33 30-08-2024

Էլեկտրահարման եղանակով որսացել էին 200 կարմրախայտ

Օգոստոսի 29-ին` ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք:

Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:

Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել