Ներքին 2 տարի առաջ - 13:22 30-08-2024

ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումներին․ ՀՅԴ Հայ Դատ

COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարին որոշել էր չվավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտավորությունները»։ Լուրջ մտահոգություններն էին համարվել «ազատ և արդար ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի կարողությունը, իշխանությունների տարանջատումը, օրենսդիր մարմնի թուլությունը գործադրի նկատմամբ, դատական իշխանության անկախությունը և մարդու իրավունքների հարգումը»։ Համապատասխան բանաձևն ընդունվել էր 76 կողմ, 10 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ԵԽԽՎ-ն նաև անդրադարրձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը «արհամարեց շատ լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները», որոնք առաջացել էին Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի խափանումից: Բանաձևը նաև դատապարտում էր 2023թ. ռազմական գործողությունները, «որոնք հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության տեղահանությանը Հայաստան և էթնիկ զտումների»:

Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նշել է․ «Պետք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարություններին, որոնց պատգամավորներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրություն կկատարե՞ք մասնակցել Բաքվում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստորեն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորներին, որոնց մուտքը պարզապես արգելվել է իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումերին։ Մեկ այլ հարց պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը թույլ է տալիս ավտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թե ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարևոր համաժողովներից մեկին։ Բաքվի աճող ցինիզմը հետևանք է այն բանի, որ նավթային այս փոքր բռնապետությունը պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար և շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը