Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:00 30-08-2024

Որպեսզի սեպտեմբերի 2-ը չլինի կորսված հայրենիքի մասին երգի օր, պետք է ուղերձների հստակ ձևակերպում

«Ինչպես է պետք նշել Արցախի օրը

Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանության, կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում։

Հայաստանում չի կարող լինել քաղաքականություն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպված չէ որպես քաղաքական օրակարգ, Հայաստանի հետ չեն կարող լինել հարգալից բանակցություններ, քանի դեռ հայկական Արցախի հարցը բանակցային օրակարգում չէ։

Չի կարող լինել որևէ «Մեծարգո», քանի դեռ այս վիճակում ենք, չի կարող լինել «Առաջնորդ», որը չի հավատում հայկական Արցախին։

Մենք չենք կարողանալու ոտքի կանգնել, քանի դեռ մեր հավաքական միտքը որպես ազգային երազանք չի ձևակերպել հայկական Արցախի տեսլականը։ Մեզ լուրջ չեն վերաբերվելու այնքան ժամանակ, քանի դեռ ռացիոնալ, սառը հաշվարկված ծրագրեր չունենք, թե ինչպես հասնել երազանքին, ինչպես երազանքը վերածել ռացիոնալ ծրագրի։

Այսօրվա միջազգային կոնյունկտուրան և ՀՀ կենսական շահը պահանջում են, որպեսզի Հայաստանը հայկական Արցախի հարցը վերադարձնի օրակարգ։

Մենք իրավունք չունենք խոսելու արժանապատվությունից, քանի դեռ հանդուրժում ենք մեզ այս օրին հասցրած իշխանությանը։

Մենք չենք կարող մեզ համարել պատմական մեծ ժառանգության կրողը, եթե էլեմենտար չենք հիշում, որ ընդամենը 4 տարի առաջ հեծանվով Սոթք-Քարվաճառով հասնում էինք Արցախ։

Մենք ճոխ սեղանների շուրջ, թանկ հագուստների մեջ և դիզած գույքի ֆոնին չենք կարողանալու ունենալ սովորական, կենցաղային երջանկություն, քանի դեռ Բաքվի բանտերում ունենք հայորդիներ, և հայը գտնվում է այսքան խեղճացած վիճակում»։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին