Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 23:03 29-08-2024

Ակադեմիական քաղաքը հիմարություն է. հարցում

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ է, այա մասին երեկ Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած նրան, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը մասնագետների և փորձագետների կողմից քննադատության է արժանանում, սակայն Փաշինյանը Ակադեմիական քաղաք կառուցելու որոշումը չի չեղարկում։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվեց՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը հրապարակված է, ի՞նչ կասեն այդ առիթով Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ հարցվածների մի մասը պատասխանեց, թե դա լավ միտք է մայրաքաղաքը բեռնաթափելու համար։

«Շատ էլ ճիշտ է անում»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցին մեկ այլ քաղաքացին պատասխանեց այսպես. «Ոնց Նիկոլն է հիմար, այնպես էլ իր կատարած գործողություններն են հիմար»։

Մի կին համոզմունք հայտնեց, որ Ակադեմիական քաղաքի կառուցումից և ուսանողների տեղափոխվելուց հետո մայրաքաղաքը կդառնա «ծերացող» քաղաք։

Նշենք նաև, որ քաղաքացիներին հուզում է նաև բուհերի շենքերի ճակատագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը