Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:59 29-08-2024

Հավաքը կկայանա «Հարսնաքարում»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի օրվա` սեպտեմբերի 2-ի միջոցառման համար դահլիճ գտնելը, պարզվել է, Երեւանում անհնարին է` բոլորը մերժել են, եւ ՀՅԴ-ն ստիպված է եղել վերցնել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի դահլիճը, որտեղ մոտ 1400 մարդ են հրավիրել: Արցախի անկախության հռչակագրի ընդունմանը նվիրված այս մասշտաբային միջոցառմամբ փորձելու են ցույց տալ, որ Արցախի էջը փակված չէ։ Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենից` Կարեն Ղազարյանից էին մերժում ստացել, ապա՝ «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր, Ռուսաստանից Հայաստան ժամանած Արտակ Թովմասյանից:

Պարզ է, որ որոշումն այս անձինք չեն կայացրել, այլ՝ իշխանությունը, որն Արցախը հանձնելուց հետո ամեն ինչ անում է «Արցախ» բառն իսպառ ջնջելու համար: Միջոցառման կազմակերպիչներն Արցախին նվիրված կարճամետրաժ ֆիլմ են նկարել, ելույթներ նախապատրաստել։ Հրավիրված են Արցախի բոլոր պատգամավորները, նախագահը, կառավարության անդամները: Արցախի անունից ելույթի խոսքով հանդես կգան ԱԺ եւ ԱՀ նախագահները։

Ամենից շատ դիտված

12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով