Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:30 28-08-2024

Մաշված հետիոտնային ու թարմացված կարմիր գծանշումներ. խայտառակ վիճակ Երևանի փողոցներում

Երևան քաղաքում շատ փողոցներում, այդ թվում կենտրոնական փողոցներում բացակայում են մեքենաների ճանապարհային, հետիոտների համար նախատեսված անցումների գծանշումները։

Oragir.News-ի տեսախցիկը մայրաքաղաքի որոշ հատվածներում ֆիքսել է,որ ճանապարհային գծանշումները բացակայում են, որոշ տեղերում էլ մեկի փոխարեն մի քանիսն է երևում։

Ը0ստ ՀՀ կառավարության ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջների մ մասին որոշման՝ հին գծանշումը չպետք է տեսանելի լինի, և քանի որ Երևանում գծանշումը ներկով է կատարվում, մաշվածությունը չպետք է գերազանցի 50 տոկոսը։

Սակայն ներկայումս, հաշվի առնելով մայրաքաղաքում տիրող խայտառակ իրավիճակը, պարզ է դառնում, որ խախտվում է այս պահանջերի որոշումը։

Գծանշումների այս խայտառակ ֆոնին, այլ իրավիճակում ե ն գտնվում կարմիրվճարովի ավտոկայանատեղիների գծանշումները։

Ամբողջությամբ բացակայող կամ մաշված ու վատ տեսանելի գծանշումների կողքին, անընդհատ թարմացվում են կարմիր գծանշումները։

Ինչու՞... դա միայն մեկ պատճառ ունի։ Այդ գծանշումները քաղաքային իշխանությունների համար գումարի աղբյուր են։

Այնինչ մայրաքաղաքում առկա պայմաններում գծանշումների վերոնշյալ վիճակը կարող է խախտումների, ինչպես նաև վթարների պատճառ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը