Ներքին 2 տարի առաջ - 15:01 27-08-2024

ԱՄՆ-ն մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով․ Բաքվում ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երևանին ո՛չ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով՝ հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։

Դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են՝ տարածաշրջանում կայունությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերումն ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեն:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել են, թե, իբր, Արևմուտքի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, երրորդ երկրների միջոցով Երևանին մահաբեր սպառազինություն են մատակարարում։ Նշվել է, թե ֆրանսիական, գերմանական և ամերիկյան սպառազինության մատակարարումները Հայաստանին իրականացվել են Իրանի միջոցով:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է