87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Մամուլ 2 տարի առաջ - 07:46 27-08-2024

9 մլն 541 հազար դրամ եկամուտ, անշարժ գույք. ի՞նչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչեւ տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի Երեւանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետեւ 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD Հունաստանի խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես ԵԽ TACIS ծրագրի Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ. ծրագրի շրջանակում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում:
1993-1995 թվականների զբաղեցրել է Olympia, Inc. (U.S.A.)-ի, Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը:
Նույն՝ 1995-ից մինչեւ 1997 թվականները Դավոյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի թարգմանիչն է եղել:

2001-ից 2008 թվականներին նա նաեւ զբաղվել է դասավանդմամբ. Մոսկվայի պետական տուրիզմի եւ սերվիսի համալսարանի Երեւանի մասնաճյուղի ավագ դասախոս է եղել, դասավանդել է անգլերեն, «Մարդու պահանջմունքներ եւ կապ հասարակայնության հետ» (PR) առարկաները:
Կարինե Դավոյանը 2013-2018 թվականներիին եղել է Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության գործադիր տնօրեն, այնուհետեւ 2018-2019 թվականներին Հայաստանի տուր օպերատորների եւ տուր գործակալների ասոցիացիայի հիմնադիր, իսկ 2019-ից մինչեւ 2023 թվականները՝ «Ալիք մեդիա Հայաստան»-ի միջազգային լուրերի թարգմանիչ:
Վարչապետի օգնականը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 25-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում Երեւանում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը եղել է ժառանգություն 2015 թվականից: Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է: Դավոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, սակայն հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 427 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 541 հազար դրամ, որից 8 մլն 972 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 568 հազար դրամը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին