Ներքին 2 տարի առաջ - 11:10 26-08-2024

Իրավունքի պաշտպանության ամառային դպրոցը Գոշավանքում ավարտեց իր առաջին դասընթացը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Օգոստոսի 25-ին ավարտվեց «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կողմից Գոշավանքում կազմակերպված ամառային դպրոցը։ Ծրագրի գործընկերներն էին Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Հնգօրյա ծրագրի շրջանակներում ուսանողները ունկնդրեցին իրավապաշտպանությանը վերաբերող դասախոսություններ, մասնակցեցին գործնական պարապմունքների ու դատախաղի։

Ծրագրի ամփոփման ժամանակ դատախաղի ժյուրին (2011-2023թթ. դատավոր Դավիթ Հարությունյան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյան, իրավապաշտպան Արսեն Բաբայան) հայտարարեց դատախաղի հաղթողներին, ինչպես նաև ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ մասնագիտական նկատառումներ։

Հրաժեշտի խոսքում Գոշավանքի վանահայր Տեր Թադևոս քահանա Թադևոսյանն ամառային դպրոցի մասնակիցներին հորդորեց հետևել Մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի օրինակին և մշտապես ձգտել արդարության։

Կազմակերպիչները ցանկություն հայտնեցին, որ հաջողված փորձի հիման վրա՝ ծրագիրը դառնա շարունակական, ինչպես նաև հույս հայտնեցին, որ այն օրինակ կդառնա մասնագիտական այլ ոլորտների համար։

Ամառային դպրոցն ուներ թե՛ մասնագիտական և թե՛ հայրենաճանաչողական ու պատմաճանաչողական բնույթ։ Դասընթացները բաց էին Գոշավանքի այցելուների համար։ Շատ այցելուներ ունկնդրում էին դասախոսությունները և նույնիսկ մասնակցում քննարկումներին»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում