Սպորտ 2 տարի առաջ - 10:30 26-08-2024

Հայ 5 շախմատիստ երեք անընդմեջ հաղթանակ են տարել Եվրոպայի պատանիների առաջնությունում

Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

3 խաղափուլից հետո ունենք 5 մասնակից, որոնք հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը։

Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան տղաներ), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան տղաներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան աղջիկներ) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 3 միավոր:

Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան տղաներ) և Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 2.5 միավոր:

Նշենք, որ առաջնությունը անցկացվում է 9 խաղափուլով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով