Ներքին 2 տարի առաջ - 20:04 23-08-2024

Մեծամորում հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում. կա 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Մինչ կժամանեին ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրակույտի վերածված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Վիրավորները «Մեծամոր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ