Ներքին 2 տարի առաջ - 19:39 21-08-2024

Վանաձորը հանձնվել է աշխարհի ամենաաղքատ պետությանը՝ Սոմալիին․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Եթե ցանկանում եք Նոր Հայաստանում ֆանտաստիկ էժան գնով հողամաս վարձակալել, ապա դիմեք Վանաձորի Համայնքապետարան: Վերջինս քաղաքացիներին վարձակալությամբ հողատարածքներ է տրամադրում 1993թ նոյեմբերի 22-ի գներով` 1 դրամը = 200 ԽՍՀՄ ռուբլի հարաբերակցությամբ: Կա մի վարկած ևս` Վանաձորը հանձնվել է աշխարհի ամենաաղքատ պետությանը` Սոմալիին:

Ուրեմն, Վանաձորի քաղաքապետարանում կարելի է հողատարածք վարձակալել ամսական ընդամենը 12, 24, 18 ՀՀ դրամով, նույնիսկ` տարեկան 20 ՀՀ դրամով:

Սակայն, արդյո՞ք իրական է նման գներով հողատարածքների վարձակալությունը:

Ըստ Վանաձորից ստացված օպերատիվ տեղեկությունների, 12 կամ 18 ՀՀ դրամով հողատարածքներ կարող են վարձակալել բացառապես ՔՊ-ական վերնախավի հետ փոխկապացված անձինք, իսկ ֆանտաստիկ և աննախադեպ «զեղչերի» գլխավոր հովանավորն ու «տանիքը»` ՀՀ ամենաբարձրաստիճան այրերից մեկն է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի