Ներքին 2 տարի առաջ - 17:19 21-08-2024

Փաշինյանն այցելել է ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից տեղափոխված գործարան

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն Արարատ համայնքում հիմնադրել է պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«30 մլն դոլլարի ներդրմամբ՝ սկզբնական արտադրողականությունը հասցվել է 112.800 տոննայի:
Սկզբնական շրջանում գործարանը կունենա 300 աշխատակից, սակայն 3 տարվա ընթացքում հիմնական աշխատակիցների թիվը կավելանա՝ հասնելով 700-ի:

Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ:

Պլանավորվում է, որ գործարանը լիարժեք կգործարկվի և պատրաստի արտադրանք կունենա մինչև 2024 թվականի վերջ»,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

Նշենք, որ ընկերությունը ադրբեջանական կրակոցների պատճառով Երասխից տեղափոխվել է Արարատ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է