Ներքին 2 տարի առաջ - 15:00 20-08-2024

Սերժ Սարգսյանը 2018-ի իշխանազավթումից հետո Ռուսաստանի Դաշնություն չի այցելել. 3-րդ նախագահի գրասենյակ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մամուլն այսօր գրել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկա գործընթացների ֆոնին քաղաքական ակտիվ շփումների մեջ է։

Նշվել է, որ Սերժ Սարգսյանը կարճատև ուղեւորություն է ունեցել դեպի Ռուսաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել մոսկվաբնակ հայ մեծահարուստների մի խմբի հետ։ «Թերևս, շոշափել է նրանց տրամադրությունները` կապված առաջիկա արտահերթ քաղաքական գործընթացների եւ իր հնարավոր ակտիվացման հետ, իհարկե` ոչ սեփական դեմքով, այլ թարմ, նոր ուժերի միջոցով»,- հայտնել էր լրատվամիջոցը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակից փորձեց պարզաբանում ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Ավելի ուշ 168.am-ի հարցին ի պատասխան Սերժ Սարգսայնի գրասենյակից հերքել էին այս տեղեկությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն.

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը