Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:32 19-08-2024

Էվոկաբանկի հետ առնչվելուց զգույշ եղեք` յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էվոկաբանկի (Evocabank) հետ առնչվելուց զգույշ եղեք` յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։

Էվոկաբանկի քարտերով, Էվոկաբանկի բանկոմատներից ցանկացած չափի գումար հանելիս քաղաքացիները 0.2% գումար են կորցնում: Կրկնում եմ` քարտից ելքագրվող գումարի չափը կարևոր չէ: Օրինակ` 1000 դրամ ելքագրելու դեպքում, Էվոկաբանկը «կպահի» 2, 10000 դրամի դեպքում` 20, 100000 դրամի դեպքում` 200 դրամ: Բացառություն է կազմում միայն մեկ քարտատեսակը: Լա՞վ է դա, թե՞ վատ: Կարծում եմ` վատ, քանզի Էվոկաբանկի հաճախորդը գոնե Էվոկաբանկի բանկոմատից գումար ելքագրելու համար չպետք է վճարի: Սակայն, մեծ հաշվով, դա բանկի գործն է: Հարմար չէ, մի օգտվեք այդ բանկից: Խնդիրն այլ է:

Ուրեմն, քաղաքացին իր Էվոկաբանկի քարտով մոտենում է Էվոկաբանկի մասնաճյուղերից մեկը և հետաքրքրվում, թե կարող է առանց որևէ «տոկոսի պահման» Էվոկաբանկի քարտով, Էվոկաբանկի բանկոմատից գումար ստանալ: Էվոկաբանկի մասնաճյուղի աշխատակիցն, ուսումնասիրելով քաղաքացու քարտն ասում է, որ վերջինս հնարավորություն ունի իր ունեցած Էվոկաբանկի քարտով, Էվոկաբանկի բանկոմատից ԱՌԱՆՑ «տոկոսի պահման» օրական 1 000 000 դրամ ստանալ:

Քաղաքացին չի հավատում, որոշ ժամանակ անց 010 605555 հեռախոսահամարով զանգահարում է Էվոկաբանկ և նույն հարցն ուղղում Էվոկաբանկի օպերատոր-աշխատակցին: Վերջինս հերքում է Էվոկաբանկի մասնաճյուղի աշխատակցի քաղաքացուն հայտնած տեղեկությունը և բացահայտում, որ Էվոկաբանկի քարտերով, Էվոկաբանկի բանկոմատներից ցանկացած չափի գումար հանելիս քաղաքացիները 0.2% գումար են կորցնում:

Ստացվում է, որ կամ Էվոկաբանկի աշխատակիցների մի մասը չգիտի, թե ինչ է կատարվում Էվոկաբանկում, կամ վերջիններս նպատակային ստում են:

Զգույշ եղեք և լավ մտածեք Էվոկաբանկի հետ առնչվելուց առաջ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում