Ուղիղ եթեր
Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:47 19-08-2024

Բաքուն հսկայական ալիքով ներկայացնելու է Հայաստանի հասցեին մանիպուլյատիվ էկոլոիգիական մեղադրանքները

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին Նախիջեւանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է, թե իբր Հայաստանի հանքարդյունաբերությունը աղտոտում է Արաքս գետն ու դրա հետեւանքով Ադրբեջանը կրում է բնապահպանական վնասներ:

Ադրբեջանի այս «մեղադրանքները» բոլորովին նոր չեն: Ինչպես արդեն ասել եմ, այս խնդրին պետք է վերաբերել լրջորեն: Cop29-ին ընդառաջ Ադրբեջանն ուժգնացնելու է իր այս մանիպուլյատիվ մեղադրանքների ալիքը, իսկ բուն միջոցառումը ծառայեցնելու է այդ հարցում «միջազգային կոալիցիա» ձեւավորելուն: այդ կերպ քողարկելով բնապահպանության ոլորտում այն աղետները, որ Ադրբեջանում հետեւանք են հենց Ադրբեջանի կառավարության քաղաքականության:

Ադրբեջանի թիրախները շատ պարզ են՝ հարվածի տակ պահել Հայաստանի տնտեսության առանցքային երկու ուղղություն՝ հանքարդյունաբերություն եւ միջուկային էներգետիկա:

Այլ կերպ ասած, խնդիրը դրված է ռազմավարական խորությամբ:
Հետեւաբար, Հայաստանից էլ պահանջվում է ռազմավարական ընդգրկմամբ վերաբերել մարտահրավերին, ինչը նշանակելու է պետության, բիզնեսի եւ հանրության համակարգված աշխատանք՝ մի կողմից Ադրբեջանի մտացածին մեղադրանքներին հանգամանալից, մասնագիտական եւ գիտական կոմպետենտությամբ պատասխանելու, մյուս կողմից նաեւ ընդհանրապես գլոբալ իմաստով Հայաստանի դիրքավորման ուղղությամբ աշխատելու համար:

Կասկած իսկ չունեմ, որ, ինչպես պաշտպանական ոլորտում է Ադրբեջանը փորձել եւ որոշակի հաջողությամբ ուղղակի, թե անուղղակի ձեւերով հավաքագրել մարդկանց, այդ թվում ԶՈՒ ներկայացուցիչների, այդպես էլ կարող է անել եւ գուցե արել է հանրային այլ ոլորտներում, այդ թվում գուցե էկոլոգիական՝ «ինքնուս էկոլոգների» տեսքով, որոնց գործունեությունը կարող է բավարարել ոչ այնքան Հայաստանի հանրային լավագույն շահը, որքան Ադրբեջանի՝ Հայաստանի տնտեսությանը ռազմավարական հարված հասցնելու նարատիվները:

Սրա համար է նաեւ, որ այս շրջափուլում շատ կարեւոր եմ համարում պետություն-բիզնես-հանրություն համակարգված աշխատանքի հանգամանքը: Կրկնեմ, այստեղ ոչ միայն մտացածին մեղադրաքներին հանգամանալից հակազդելու հարցն է, այլ նաեւ ընդհանրապես միջազգային առումով Հայաստանի գլոբալ դիրքավորման, նկարագրի վրա աշխատելու, որը կապահովի համադրելի, ներդաշնակ միջավայր էկոլոգիական պաշտպանության եւ բիզնես գրավչության առումով:

Եվ մեկ այլ էական հանգամանք, կապված քննարկումների հետ՝ Հայաստանը մասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին, թե՞ ոչ: Սա, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, իսկապես բավականին բարդ որոշում է, այն առումով, որ, եթե կա այդ միջոցով մեր գերիների տուն վերադարձնելու հնարավոորություն, ապա պետք է մտածել այդ մասին:

Միեւնույն ժամանակ, պետք է համոզված լինել նաեւ, որ Ադրբեջանում կայանալիք միջոցառմանը Բաքուն խտացնելու եւ հսկայական ալիքով ու ինտենսիվությամբ ներկայացնելու է Հայաստանի հասցեին այն մանիպուլյատիվ այսպես կոչված էկոլոիգիական մեղադրանքները, որ մինչեւ այսօր հնչեցրել է առանձին առիթներով:

Հետեւաբար, մասնակցության հարցը քննարկելիս պետք է նկատի ունենալ այդ հանգամանքը, ըստ այդմ՝ Հայաստանի անելիքը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ