Ներքին 2 տարի առաջ - 17:26 12-08-2024

Սյունիքի մարզում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Զադայանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մածուն) արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Վերիշեն):

Գործունեության դադարեցման հիմք է ծառայել Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ կազմակերպությունում հայտնաբերված խախտումների արձանագրումը:

Այսպես՝ արտադրամասից կատարվել է նմուշառում «Մածուն» արտադրատեսակից և տրվել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ այն մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Բացի այդ, ակնհայտ են եղել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները:

Արտադրական շինությունները, սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, բնական կամ արհեստական լուսավորվածությամբ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, իսկ սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական գործընթացի տարածք:

Արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները, դռները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն ապահովել ու կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը մասնիկների թափվելու հնարավորությունը, պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, իսկ կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը:

Սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը