Արտաքին 2 տարի առաջ - 23:48 10-08-2024

Բեռլինում տեղի է ունեցել կանեփի օգտագործման օրինականացման պահանջով ցույց

Բեռլինում մի քանի հարյուր մարդ մասնակցել է շքերթին՝ ի պաշտպանություն կանեփի հետագա օրինականացման Գերմանիայի մայրաքաղաքում, հաղորդում է dpa-ն շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին:

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 650 մարդ, իսկ շքերթն անցել է առանց միջադեպերի։ Ցուցարարները բացահայտ մարիխուանա են ծխել, քանի որ այս տարի որոշակի պայմաններում դրա օգտագործումը օրինական է դարձել։

Հանրահավաքը «Օրինականացում, բայց ճիշտ» կարգախոսով սկսվեց կեսօրին մոտ Ալեքսանդրպլացում: Բանախոսները կոչ են արել արագացնել կանեփի մասին օրենքի կիրարկումը, որն ուժի մեջ է մտել ապրիլին, գրում է dpa-ն։ Առաջին հերթին ցուցարարները հանդես են եկել մասնագիտացված խանութներում կանեփի վաճառքի թույլտվության արագ տրամադրման օգտին։ Ներկայում օրենքը փաստացի թույլ է տալիս միայն աճեցնել կանեփ՝ որոշ սահմանափակումներով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ