Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:20 10-08-2024

Վրաստանում չորացել են հսկա բաոբաբները, որոնք բերել էր Իվանիշվիլին Քենիայից

Ութ հսկա բաոբաբներ, որոնք Քենիայում գնել էր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, չորացել են Վրաստանում։ Այս մասին տեղեկացրել է Շեքվեթելիի Բուսաբանական այգին Ֆեյսբուքի իր էջում։

«Վերատնկումից վեց-յոթ ամիս հետո բաոբաբները չորացել են»,- նշվել է նրանց հայտարարությունում։
Պատճառն այն է, որ հսկայական ծառերը մոտ երկու տարի անցկացրել են տրանսպորտային վանդակներում, անհարմար պայմաններում եւ առանց պատշաճ խնամքի։

Այգու աշխատակազմը դրանում մեղադրում է Իվանիշվիլու գլխավոր քաղաքական ընդդիմադիրներին՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը, գրել է NewsGeorgia-ն։
Նրանց խոսքով՝ բաոբաբների տեղափոխումը խիստ ձգձգվել է, քանի որ նրանք «գաղափարախոսական ճակատ էին բացել աֆրիկյան մայրցամաքում»։

Հավաստիացվել է, որ ընդդիմությունը տարածել է ֆեյք նորություններ, «բողոքներ՝ հիմնված կեղծ մեղադրանքների վրա» ,եւ «անվերջ» զանգահարել է «քենիական գերատեսչությունների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում երկրի նախագահին»։

«Կանչվել են վարձու փորձագետներ, կեղծվել են փաստերը, քենիական բաոբաբները ներկայացվել են որպես մադագասկարյան բաոբաբներ, որոնք մտցված են Կարմիր գրքի մեջ։ Այս ամենի պատճառով նախագծի կատարողները ստիպված են եղել վերցնել նույն եզրակացությունները, ֆիտոսանիտարական տեղեկանքները եւ այլն։ Թանկարժեք ժամանակը ծախսվել է անվեջ բյուրոկրատական շրջապտույտում»,- նշված է հայտարարությունում։

Ի վերջո, «արդարությունն Աֆրիկայում հաղթանակել է», քենիական դատարանները թույլ են տվել ծառերն ուղարկել Վրաստան, բայց «վնասատուներին այնուամենայնիվ հաջողվել է վնաս պատճառել նախագծին»։

Այգում նշել են, որ բաոբաբները, որոնք նախկինում առանց ուշացման են հասցվել Վրաստան, այսօր հիանալի աճում են Թբիլիսիում եւ Շեքվեթելիում։ Իվանիշվիլու նախաձեռնությամբ ստեղծված Բուսաբանական այգին սեւծովյան Շեքվեթելիում բացվել է 2020թ.։ Այն գտնվում է միլիարդատիրոջ նստավայրի կողքին։ Այգու մի մասը բաց է այցելուների համար, մուտքն անվճար է։
Մի քանի տարի հսկա բաոբաբները Իվանիշվիլու այգու համար բերել են ամբողջ Վրաստանից։ Դրանց տեղափոխման ժամանակ տասնյակ վրացական գյուղեր մնացել են առանց լույսի, կանգ են առել գնացքները, փակել են միջազգային ավտոմայրուղիները։

2022թ. հայտնի է դարձել, որ Շեքվեթելիի համար բաոբաբներ սկսել են գնել քենիացի գյուղացիներից։ Շրջակա միջավայրի պաշտպանները սա անվանել են «բիոհենություն»։ Բաոբաբները Վրաստան տեղափոխելու հարցը հասել է անգամ Քենայի խորհրդարան։ Ծառերը վրացական Փոթի նավահանգիստ էին հասցվել 2023թ. հոկտեմբերին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ