Արտաքին 2 տարի առաջ - 00:05 09-08-2024

ԵՄ-ն Մեքսիկային կոչ է անում ձերբակալել Պուտինին

Եվրահանձնաժողովը Մեքսիկայի իշխանություններին կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալության արարողությանը։ Դրա մասին Euractiv-ին տված մեկնաբանությունում ասել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Մեխիկոյում երդմնակալության արարողությանը Պուտինի՝ մասնակցելու հրավերն ընդունելու դեպքում Մեքսիկան, որպես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից, իրավաբանորեն պարտավոր է ձերբակալել ՌԴ առաջնորդին, որի նկատմամբ կալանավորման հրամանագիր կա, հայտարարել է Ստանոն։

«Ուստի վստահ ենք, որ Մեքսիկան, որպես ՄՔԴ անդամ, կկատարի իր պարտավորությունները», - հավելել է նա:

Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ Մեքսիկան մասնակցել է հունիսին Շվեյցարիայում անցկացված խաղաղության գագաթնաժողովին, որտեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ, իսկ ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ դատապարտել է ռուսական ագրեսիան և Ռուսաստանին կոչ արել դադարեցնել պատերազմը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի